News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին, ժամը 23:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում և կից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ապրիլի 16-ին ժամը 01։06-ին, մարվել՝ 02։11-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ), անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և անասնագոմում կուտակած անասնակեր (մոտ 150 հակ)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ