News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով Քննչական կոմիտե հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ծնողներից մեկը։

Նշենք, որ այսօր Քննչական կոմիտե էին հրավիրվել Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման վարույթով 3 անչափահասներ։

Ծնողները մեզ պատմեցին, որ երեխաները դեպքից հետո դիմել են հիվանդանոց, ստացել բուժօգնություն, ինչից հետո հրավիրվել են Քննչական կոմիտե։

Նրանք նշեցին, որ անչափահասներին մեղադրանք առաջադրված չէ։

Հիշեցնենք, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև ապրիլի 27-ին բախում էր տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվել էր հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսել էին ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում՝ կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են (ֆոտո)
Ամեն ինչ այրվել ա, ոչինչ չի մնացել: Սուրմալուի պայթյունի ժամանակ անգամ էսքան վնաս չկար....
Բացահայտվել են բնակարանային գողություններ. Մի դեպքում գողերի շարքում կին է եղել
Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն լրիվ վերականգնվել է
Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 32 մլն 516 հազար դրամի վնասը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ