News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը պնդում է, որ Մոսկվայի օդանավակայանում ոչնչացվել է Ка-32 ուղղաթիռ։

«2024 թվականի ապրիլի 26-ի լույս 26-ի գիշերը Մոսկվայում՝ ՌԴ ՊՆ Օստաֆևո օդանավակայանում, ոչնչացվել է հակառակորդի Ka-32 բազմանպատակային ուղղաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օստաֆևոն Օստաֆևո միջազգային բիզնես օդանավակայան է, որը գտնվում է Նոր Մոսկվայում Պոդոլսկից հյուսիս: Այն սպասարկում է ներքին բիզնես թռիչքներ և«Գազպրոմ Ավիա»-ի հիմնական բազան է, ասվում է օդանավակայանի կայքում:

Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ։

«Ոչնչացված ինքնաթիռն ագրեսոր պետությունն օգտագործել է Մոսկվայի ավիացիոն կենտրոնի շահերից ելնելով, մասնավորապես՝ ռուսական օկուպացիոն բանակի գործողություններին աջակցելու համար»,- ասվում է Ուկրաինայի ռազմական հետախուզության մամուլի հաղորդագրությունում։ Telegram-ում հաղորդագրությանը կցված է տեսանյութ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հայտարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ