News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-ից 30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման և սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, սպանության, շորթման, ահաբեկչության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, անառակաբարո արարք կատարելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձևափոխելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական...
Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV
Մայիսի 19-ին ավիավթարից զոհվածների մարմինները կուղարկվեն Կում...
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է...
Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3883 խախտում, մարզերում՝ 12379
Մայիսի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...
Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին
Թավրիզում սկսվել է հրաժեշտի արարողությունը...
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ