News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

BMW-ի նախագծած եզակի զբոսանավը հանվել է աճուրդի, հայտնում է Motor-ը։

Այն նախագծվել է BMW Designworks-ի կողմից։ Անցյալ տարի գերմանական Tyde նավաշինարանում կառուցված ֆուտուրիստական ​​նավը վաճառվում է SBX Cars առցանց աճուրդում։ Այս արտասովոր զբոսանավը ստեղծվել է մեկ օրինակ։ Չնայած իր յուրահատուկ տեսքին, էլեկտրական տրիմարանը լիովին ֆունկցիոնալ է և պատրաստ է օգտագործման:

Բնակելի հատվածը պարունակում է մի քանի նստատեղեր, կառավարման կայան և 32 դյույմանոց էկրան, որի ինտերֆեյսը հիմնված է BMW Operating System 8 օպերացիոն համակարգի վրա։

The Icon-ի նախագծման ժամանակ ինժեներները օգտագործել են հիդրոփայլեր, որոնք խնայում են էներգիայի մինչև 80 տոկոսը։ Զբոսանավը շարժվում է երկու էլեկտրական շարժիչներով՝ յուրաքանչյուրը 136 ձիաուժ հզորությամբ։

BMW i3 էլեկտրական մեքենայի 240 կիլովատ ժամանոց մարտկոցը թույլ է տալիս նավին անցնել մոտ 90 կիլոմետր: Ջրի վրա զբոսանավի առավելագույն արագությունը հասնում է ժամում 50 կիլոմետրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ