News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Վաղ առավոտյան մայրաքաղաք Երեւանից քաղաքացիները մեքենաներով մեկնել են Հաղարծին՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը քայլերթով շարժվում է դեպի Երեւան:

Նշենք, որ քաղաքացիների թիվն այնքան շատ է եղել, որ չեն կարողացել մտնել Հաղարծինի վանք եւ  մասնակցել առավոտյան մատուցված Սուրբ Պատարագին:

Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջեւանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:

Քայլերթին է միացել են նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ