News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելցիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է անհապաղ հրաժարական տա՝ Գազայի հատվածի իրավիճակի համատեքստում։ Հարցման այսպիսի տվյալներ է հրապարակել Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ կառավարության ղեկավարի անհապաղ հրաժարականին կողմ է եղել հարցվողների 58 տոկոսը։ 2022թ. ընտրություններում կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների օգտին քվեարկածների շարքում ներկա վարչապետի հրաժարականի գաղափարը պաշտպանել է հարցվողների 28 տոկոսը։ Հարցվողների 54 տոկոսը անհրաժեշտ է համարում երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը։

Բացի այդ, հարցման մասնակիցների 48 տոկոսը պաշտպանել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի անհապաղ հրաժարականի գաղափարը, հարցվողների 50 տոկոսը կողմ է եղել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետի ազատմանը, 56 տոկոսը՝ Ընդհանուր անվտանգության ծառայության (հակահետախուզության) ղեկավար Ռոնեն Բարի հրաժարականին։

Ինչպես նշել է 12-րդ հեռուստաալիքը, հարցումն իրականացվել է ապրիլի 30-ին, օնլայն եւ հեռախոսով, ռեպրեզենտատիվ ընտրանքով, մասնակցել է 500 հարցվող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Ամենաշատ