News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդերներ տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին եւ ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։

Դատախազի հայտարարությունում ասված է, որ Նեթանյահուն եւ Գալանտը քրեական պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Գազայի հատվածում առնվազն 2023թ. հոկտեմբերի 8-ից ի վեր։

Դատախազի խոսքով՝ Իսրայելի ղեկավարները պատասխանատու են սովի, տառապանքներ պատճառելու, սպանությունների, խաղաղ բնակչության դեմ գրոհների, ոչնչացման, հետապնդումների եւ «անմարդկային այլ գործողությունների» համար։

Իր հերթին, ասված է ՄՔԴ դատախազի հայտարարությունում, քննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները քրեական պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Իսրայելի տարածքում եւ Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերի 7-ից։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ներկայացվող մեղադրանքներից են սպանությունները, պատանդառությունը, սեռական բռնությունը, կտտանքները, գերիների հետ դաժան վերաբերմունքը։ ՀԱՄԱՍ-ի բոլոր երեք առաջնորդները, հայտնել է դատախազը, պատասխանատվություն են կրում հարյուրավոր իսրայելցիների սպանության համար 2023թ. հոկտեմբերի 7-ին խմբավորման ահաբեկիչների կատարած հարձակումների հետեւանքով։

Դատախազի հարցապնդումը պետք է դիտարկեն ՄՔԴ դատավորները։

Իսրայելը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Այն դեպքում, երբ Պաղեստինը մտնում է ՄՔԴ մասնակիցների կազմի մեջ (124 երկիր, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը)։

ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները Իսրայելի վրա հարձակվել են 2023թ. հոկտեմբերի 7-ին՝ սպանելով 1 200 մարդ եւ պատանդ վերցնելով մոտ 250 մարդու։ Հարձակումից հետո ՑԱԽԱԼ-ի ուժերը ռազմական գործողություն են սկսել Գազայի հատվածում։ Մայիսի սկզբին Իսրայելը գործողություն է սկսել Ռաֆահում՝ Գազայի հատվածի հարավում։ Դա վերջին քաղաքն է, որը չեն զբաղեցրել իսրայելցի զինվորականները գործողության ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ասել, թե քանի պատանդ է ողջ մնացել
Այս ընթացքում, ըստ Իսրայելի, ազատ է արձակվել 110 պատանդ...
Իսրայելը մեղադրում է Իրանին, Լիբանանին և «Հըզբոլլահ»-ին սահմանային բռնության աճի համար
Նա հավելել է, որ Իսրայելը կվերականգնի անվտանգությունն իր հյուսիսային սահմանին, լինի դա դիվանագիտական ​​ճանապարհով, թե այլ եղանակներով...
ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար. ԶԼՄ
Պաղեստինյան շարժումը մշտական հրադադար է պահանջում...
 ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առաջիկա շաբաթներին կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման ծրագրերը. Բլինքեն
Պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ավստրալիան 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի համար մարդասիրական օգնություն գնելու համար
Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի...
Ամենաշատ