News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Իռլանդիայից եւ Նորվեգիայից, քանի որ այդ երկրները որոշել են ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Այս մասին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։

«Կարգադրել եմ, որ խորհրրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում, քանի որ այդ երկրները որոշել են ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Ես Իռլանդիային եւ Նորվեգիային հստակ ազդանշան եմ ուղարկում. Իսրայելը չի նահանջի նրանց առջեւ, ովքեր խափանում են նրա ինքնիշխանությունը եւ սպառնում նրա անվտանգությանը»,- գրել է նախարարը X-ում։

Նա քննադատել է Պաղեստինի ճանաչումը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ գրոհների համատեքստում։ Ըստ Կացի, այդ որոշումը «պաղեստինցիներին եւ ամբողջ աշխարհին ազդանշան է ուղարկում. ահաբեկչությունը շահեկան է»։ «Այդ երկրների այլասերված քայլը անարդարություն է հոկտեմբերի 7-ի զոհերի հիշատակի հանդեպ, 128 առեւանգվածների վերադարձի ջանքերի խափանում եւ խթան ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի ջիհադականներին»,- կարծում է նախարարը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոսել է Իռլանդիայի եւ Նորվեգիայի այդ քայլերի «այլ լուրջ հետեւանքների մասին»։ Նա նախազգուշացրել է, որ նման որոշում դեսպանների հետկանչի մասին կլինի Իսպանիայի հանդեպ, եթե նա գնա Դուբլինի եւ Օսլոյի ճանապարհով եւ ճանաչի Պաղեստինը։ «Մենք մտադիր ենք հասնել մեր նպատակներին՝ վերադարձնել մեր քաղաքացիների անվտանգությունը, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը եւ վերադարձնել պատանդներին։ Ավելի ճշմարիտ նպատակներ, քան սրանք են, չկան»,- ասել է Կացը։

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինը պաշտոնապես որպես պետություն ճանաչելու  որոշման մասին, այն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։ Նման որոշման մասին հայտարարել է Իռլանդիայի իշխանությունը։ Politico թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ օրվա ընթացքում Պաղեստինի պետությունը կարող է ճանաչել նաեւ Իսպանիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանում հարձակումների մասին
Իսրայելի բանակի հարձակումների նպատակը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության, «Հըզբոլլահ»-ի հնարավորություններն ու ռազմական ենթակառուցվածքները վնասելն ու ոչնչացնելն է...
Իսրայելի հատուկ ծառայություններն արաբերեն հաղարդագրություն են ուղարկել փեյջերներին պայթյունից առաջ. NYT
Իսրայելցիները լիբանանցիների փեյջերներին հաղորդագրություններ են ուղարկել...
Եգիպտոսը չի ընդունի Գազայի սահմանին անվտանգության միջոցառումների որևէ փոփոխություն. ԱԳՆ
Հրադադարի շուրջ բանակցություններում միջնորդի դեր ստանձնած Եգիպտոսը ավելի վաղ հայտարարել է, որ Իսրայելը պետք է հեռանա...
Գազա քաղաքում և Ռաֆահում իսրայելական գրոհի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել
Վիրավորներին տեղափոխել են մոտակա ալ-Ահլի Արաբ (բապտիստական) հիվանդանոց...
Բորելը դատապարտում է փեյջերի զանգվածային պայթյուննները Լիբանանում
Եվրամիությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին կանխել լայնածավալ պատերազմը, որը...
Իրանի ԱԳՆ-ն Լիբանանում սարքերի պայթյուններն անվանել է ահաբեկչություն եւ զանգվածային սպանություններ
Քանաանին փեյջերների պայթյուններն անվանել է զանգվածային սպանություններ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ