Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները:
Նշված է նաև, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև առանձնակի ընդգծվել հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերում: