30 պաղեստինցի զոհվել է Գազայի հատվածին Իսրայելի բանակի հասցրած հարվածներից։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջաբալիա եւ Բեյթ-Լահթիա քաղաքներին (պաղեստինյան անկլավի հյուսիս) Իսրայելի ՌՕՈւ-ի հասցրած հարվածներից հետո զոհվել է առնվազն 18 մարդ։ Մի քանի հոգի վիրավորվել է։ Հեռուստաալիքը նաեւ տեղեկացրել է 12 զոհվածների եւ մի քանի վիրավորվածների մասին Գազա քաղաքում բնակելի տների իսրայելական գնդակոծությունից հետո։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով, պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին, ինչից հետո սկսել է ցամաքային գործողությունն անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։