News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Իշխանությունը խոսում է խորհրդային սահմանների մասին, բայց Ադրբեջանը ընդունո՞ւմ է այդ սահմանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Բա որ ընդունում է, ինչո՞ւ է կրակում: Կամ դուք ծանո՞թ եք Ադրբեջանի Սահմանադրությանը, իրենց անկախության փաստաթղթերին: Այնտեղ գրված է խորհրային սահմա՞ն: Հակառակը, Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ պայմանագրերից: Ալիեւն ասաց՝ Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն եմ, երբ պետք էր իրեն Արցախը զավթելու, նվաճելու համար:  Հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը: Ալմա-Աթայի փաստաթուղթը որեւէ իրավական հիմք չէ, իրավական հիմքը այն արձանագրությունն է, որը Ադրբեջանը պաշտոնապես իր համար գործողության մեջ է դրել 1993-ի սեպտեմբերի 24-ից: Այդ րձնագրության երկրորդ մասում հստակ ասված է, որ երկրների համար այս համաձայնագրի կետերը կողմերի համար ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից: Ըստ այդմ, եթե Նիկոլ Փաշինյանն Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի  սահմանազատման հիմքը, եւ դա հիմք ընդունելով դու պետք է կատարես ճշգրտումներ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվողն տարածքները նրանք են, որոնք 1993-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ այդ տարածքներում գործել է ՀՀ օրենքը, եւ երկրորդ, բոլոր այն տիտղոսները՝ Արծվաշենի, Հայաստանի բռնազավթված այն տարածքների նկատմամբ, որոնք խորհրդային ժամանակահատվածում պատկանել են Հայաստանին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Գյուղի դպրոցում աշակերտները շարունակում են դասադուլը...
Ալիեւը կարծում է, որ Բաքվին եւ Երեւանին միջնորդներ պետք չեն
Բաքուն եւ Երեւանը կարող են շփվել առանց միջնորդների...
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Փաստացի Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորություն ունեցող վճռական փուլում մենք մնացինք...
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով, գնում է զիջումների, սա նոր ստադիա է, նոր լեվլ  է...
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի»՝ բացարձակապես ազնիվ...
Ամենաշատ