News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատել է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտեցել է դեպքի վայր: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Կայքի  տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է...
Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3883 խախտում, մարզերում՝ 12379
Մայիսի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...
Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին
Թավրիզում սկսվել է հրաժեշտի արարողությունը...
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Ամենաշատ