News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից են հայտնել է, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազատ Տ.-ն, նրա որդին և չորս այլ անձինք ռեստորանային համալիրում ընթրելիս են եղել, երբ նրանցից 46-ամյա տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել, ինչի հետևանքով վնասվել է իր ձեռքը, իսկ Ազատ Տ.-ն վիրավորում է ստացել որովայնի շրջանում:

Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Ամենաշատ