News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական քարոզչությունը մի կայուն թեզ ունի, որի հիմնական միտքն այն է, թե ներքաղաքական կյանքում ինչ լինում-չի լինում՝ իշխանության համար պայքար է, պարզունակ մատուցմամբ ու ընկալմամբ՝ «աթոռի կռիվ»: Բնականաբար, ընթացիկ հանրային զարթոնքին զուգահեռ, վերստին շրջանառության մեջ է դրվել այդ քարոզչական կաղապարը, թե այսինչ ուժը, այնինչ անհատը ուզում են գալ իշխանության: Դրա հիմնական լեյտմոտիվն այն է, որ մարդկանց մեջ արմատավորվի, թե տեղի ունեցողը «իշխանության կռիվ» է: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի իշխանություն: Սա քաղաքագիտության, քաղաքականության ու պետականության դասական տրամաբանությունն է: Բայց... Կարելի է կարծել, թե Հայաստանը բարվոք ու խնդիր չունեցող մի երկիր է, որ մարդիկ «ուզում են գալ իշխանության»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են վերածել: Եթե հակիրճ՝ ավերակների: Եթե ավերակ բնորոշումը մի փոքր բացենք, ապա զուտ հակիրճ թվարկումն արդեն խոսուն է. կորսված Արցախ, խոցելի անվտանգություն, քայքայված պաշտպանական ու անվտանգային համակարգեր, հարյուր հազարից ավելի հայրենազրկված հայություն, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով թշնամական վերահսկողության տակ տրված տարածքներ, փուչիկ տնտեսություն, ահռելի՝ 12 միլիարդ դոլարի հասցված պարտք, տապալված արտաքին քաղաքականություն, տնաքանդ ու երկրաքանդ ներքին քաղաքականություն, համազգեստավորված «բեսպրեդել»:

Մի խոսքով՝ հենց ավերակներ: Ըստ էության, սեղանին դրված է լինելչլինելու խնդիր, ու մենք արդեն դուրս ենք եկել դասական քաղաքական պատկերացումներից էլ, դասական քաղաքական վիճակից էլ: Եվ նման պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն, ապա դրա հիմնական նպատակը երկրի ու պետականության առկա ծվենները փրկելն է: Ավելին, Փաշինյանի ու ՔՊ-ի վեցամյա ավերակումից հետո, ով էլ որ գա իշխանության, մտնելու է ծանրագույն բեռի տակ: Պատկերավոր ասած՝ սրանցից հետո հաջորդ կառավարությունը «մահապարտների ջոկատ» պետք է լինի (անձնազոհության իմաստով), այդ տրամադրվածությամբ պետք է գործի, որ նախ՝ անկումը կասեցվի, հետո էլ առկա վիհից սկսենք դուրս գալ:

Գործնականում հաջորդը լինելու է «պետությունն ավերակներից դուրս բերելու» կառավարություն: Այնպես որ, երբ փաշինյանական քարոզիչները «աթոռակռվից» կամ «իշխանություն խլելուց» են խոսում, իսկ ոմանք էլ մեխանիկորեն կրկնում են, արժե շատ հանգիստ, առանց հույզերի, սթափեցնող հարց տալ. իսկ այդ ի՞նչ վիճակի, ի՞նչ օրի է հասցվել երկիրը, որ այն կառավարելը այդքան ցանկալի մի բան լինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար այլ անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված...
«Փաստ». Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ...
«Հրապարակ». Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում
Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում...
«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են...
«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու...
«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի...
Ամենաշատ