News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Մենք չպետք է Տավուշի դեպքերը տարանջատենք այսօրվա ընդհանուր խնդիրներից, և այս բոլոր խնդիրները իրականում հետևանք են մեր իշխանության անհետևողական, չկապակցված  և չմտածված գործողությունների: Տավուշից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, հետևաբար, հարցը պետք է գլոբալ լուծվի, այս իշխանությունն այլևս չունի լեգիտիմություն զբաղվելու Հայաստանի համար կարևոր հարցերով: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին, թե ի՞նչ նոր առաջարկ կարող է ներկայացնել կուսակցությունը Տավուշում սահմանազատման  վերաբերյալ, Հայկ Մարությանը պատասխանեց, որ  հարցին հստակ պատասխան տալու համար պետք է իմանալ բանակցությունների բոլոր մանրամասները՝ ի՞նչ է խոսում երկրի վարչապետը այլ երկրների ղեկավարների հետ, ի՞նչ խոստումներ է տվել, որ հիմա ստիպված կատարում է, միգուցե նոր է տալու:

«Ամենակարևոր հարցն այն  է, որ եթե մեր թշնամիները նորանոր պահանջներ են դնում, և եթե մենք որպես պետություն իրավունք չունենք այդ պահանջները իրականացնել, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, և եթե նրանց ագրեսիան ավելի մեծ մաշտաբների հասնի, և մենք ստիպված լինենք մտնել այդ պրոցեսների մեջ, պետք է հասկանանք, որ այս իշխանության ներքո մենք չենք կարող պատերազմի մեջ մտնել: Այս իշխանությունը արդեն ցույց է տվել, որ ունակ չէ պատերազմ վարելու»,-պարզաբանեց նա:

«Առաջարկ անելու համար պետք է իմանալ բանակցային պրոցեսի մանրամասները: Բնականաբար, մենք տեսնում ենք, որ միակողմանի զիջում է, որովհետև մենք չունենք վստահություն, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնելու: Եթե առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով: Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով, գնում է զիջումների, սա նոր ստադիա է, նոր լեվլ  է:  Մենք իշխանությանն ասում ենք, տվեք մեզ տեղեկատվությունը, մենք դրա հիման վրա լուծումներ առաջարկենք»,-ասաց Հայկ Մարությանը՝ ընգծելով, որ հարցի գլոբալ լուծումը իշխանափոխությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք վերարտադրել ենք քարտեզների վրա Հայաստանի սահմանների ամբողջ պարագիծը. Փաշինյանը ԱԺ էր եկել թղթե քարտեզը ձեռքին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ...
Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի. Փաշինյան
Հայաստանի տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին...
ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ է, որից 208 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից. Հայկ Կոնջորյան
Դրա մի մասը Ածվաշենով և որոշ այլ տարածքներով օկուպացվել է դեռևս 1990-ականներին, և մոտ 139 քառակուսի կիլոմետր օկուպացվել է 2021 թվականի մայիսից...
Անբացատրելի գումարներ են առաջարկել կիրանցեցիներին, ասել են՝ ինչ թիվ ուզում եք, թղթի վրա գրեք. Գառնիկ Դանիելյան
Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել…
Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ. Վիզլեր
Ըստ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի...
1976–ի քարտեզները հիմք են լինելու սահմանազատման ամբողջ գործընթացի համար. ԱԳ փոխնախարար
Մենք դրա մասին արդեն հայտարարություններ արել ենք: Եվ պարոն Գրիգորյանի գրասենյակից, եւ ԱԽ...
Ամենաշատ