News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը տրամաբանական չէ; Ես դա կանվանեի հաջողություն, որովհետեւ Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն, բանակցային եղանակով վերարտադրում է սահման եւ դնում է ՀՀ ինքնիշխանության, անկախության հետագա զարգացման համար կարեւորագույն անկյունաքար»,-ասաց նա:

Փաշինյանը նորից հիշեցրեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ըստ նրա, Հայաստանի սահմանները Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններն են. «1991-ին դե յուրե գոյություն են ունեցել Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի միջեւ սահմաններ, եւ մենք այսօր աշխատել ենք, բարձրացրել ենք  այդ սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, համոզվել ենք, որ մենք գիտենք, թե ՀՀ իրավական սահմանը որտեղով է անցնում, եւ վերարտադրել ենք այդ սահմանը գետնի վրա՝ որդեգրելով «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը: Այս գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանազատման գործընթացից առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ. «Ըստ էության, այդ որոշումները, մոտեցումները անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած որոշումները դե յուրե հիմնավորված: Ես որեւէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան
Իրանը սեղանին ունի ոչ միայն հայտարարություններ, այլ նաև այլ գործիքներ, դրանց թվում՝ իր շահերը պաշտպանելու և Հայաստանին աջակցելու ռազմական տարբերակը...
Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Հաքի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև...
Հայաստանն ամեն բան արել է, որ սեփական անվտանգությունն ու խնդիրները գցի Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի գրպանը. Քաղաքագետ
Այդ շեմից հետո, երբ հասկանում ես, որ դու անհրաժեշտ չափով ունակություններ չունես, դրա համար գործընկերներ ես ունենում...
Այսպես կոչված միջանցքը հայկական տարածք է. գերմանացի պատգամավոր
Նա սա համարեց խաղաղ գործընթացի շատ կարևոր, զգայուն և շոշափելի կետ...
Ադրբեջանի արտգործնախարարը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի օրենսդրության մեջ
Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, ընդգծվեց, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի դեմ տարածքային...
Կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, և որը Ադրբեջանն ընդամենը ամիսներ առաջ է առաջարկել. Փաշինյան
Մենք Ադրբեջանին ասում ենք՝ եկեք, ինչը համաձայնեցված է ստորագրենք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ