![](img/news/82/46/57/default.jpg)
Հայաստանը ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար նախատեսված 181,5 հազար տոննա շաքարավազից կստանա 28 հազար տոննան, որը ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը բաշխել է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև: Դրա մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը շաքարավազի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը։
Դա բացատրվել է պարենային ապրանքների ներքին շուկայի կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ, սակայն ԵԱՏՄ երկրներ շաքարի մատակարարումներն կատարվում են որոշակի ծավալներով։