![](img/news/82/47/50/default.jpg)
Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ եք դուք, և այսօր կայացած որոշումները կարող են դառնալ վաղվա ուղեգիծը: Այդ մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:
Ըստ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի՝ թեպետ Հայաստանն ունի բազմաթիվ դժվարություններ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի, ինչպես նաև փախստականներին ընդունելու հարցերում, այդուամենայնիվ, շարունակում է պայքարել ժողովրդավարական կայունության համար:
«Հայաստանն աննախադեպ հնարավորություն ունի, որպեսզի պայքարի և ստեղծի խաղաղություն, միջազգային համագործակցություն և ժողովրդավարական առաջխաղացում այս տարածաշրջանում: Այս առումով դուք ձեզ միշտ կգտնեք մեր կողքին»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Վիզլերը: