News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։

Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։

«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։  Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այսօրվա քայլերը միտված են այդ խնդրի լուծմանը։

Խաչատուրյանը նշեց, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող  է խանգարել վերջնական լուծմանը։

«Բայց  վստահեցնում և հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում»,-ընդգծեց Նախագահ Խաչատուրյանը։

Նա  ավելացրեց, որ նաև որպես ՀՀ քաղաքացի՝ կառավարության գործունեությունը խիզախություն է համարում։

«Նախկինում, ցավոք սրտի, մենք խնդիրները թողնում էինք ապագային և նույնիսկ հրապարակային էինք այդպես հայտնել մի քանի անգամ։ Հայտնի մի այսպիսի թեզ կար, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի չլուծմանը՝ 100 տարի էլ կարող ենք այսպես ապրել։ Տեսանք, որ 100 տարի չի լինում այդպես ապրել, որովհետև ժամանակները, իրավիճակները փոխվում են, և այն, ինչ այսօր կարելի է անել, վաղը չենք կարող։ Պետք է կարողանալ վտանգները ժամանակին վերացնել։ Հիմա եկել է ժամանակը, և մենք գնալու ենք այդ ուղղությամբ»,-շեշտեց նախագահը՝ ողջունելով ՀՀ կառավարության գործունեությունը։

Վահագն Խաչատուրյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականություն չեն պարունակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
«Քցելու» տրամաբանությունը, բնական է, միշտ կա». Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հնարավոր վարքի մասին
Դա ներքին լսարանի համար է նախատեսված: Այնուամենայնիվ, հանդիպումների...
Կիրանցում վաղ առավոտից կառուցվող ճանապարհի ու կամրջի չափագրման աշխատանքներ են իրականացվում
Կիրանցում վաղ առավոտից նոր ճանապարհի ու կամրջի չափագրման․․․
Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս…
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ