News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց: 

Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ատգամավոներ Գառնիկ Դանիելյանը,  Աննա Կարապետյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Մհեր Սահակյանը, Արման Ղազարյանը, Ագնեսա Խամոյանը: Նշենք, որ այսօր Կիրանց են մեկնել մշակույթի գործիչները:

«Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի»,- ոստիկաննին ասաց պատգամավոր Արման Ղազարյանը, ում ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ չի կարելի գնալ գյուղ, «պագրան»-ը միջոցառում է իրականացնում:

Սեյրան Օհանյանը պահանջեց ցույց տալ այդ հրամանը, որով արգելվում է մտնել գյուղ, ինչին ի պատասխան Տավուշի մարզային վարչության պետը հորդորեց գրավոր հարցում ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ