News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: Այս պահի դրությամբ 16 սարքավորում է տեղադրված:

«Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են, ըստ ավագանու որոշման, տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, և մենք էլ պարտավոր ենք արձանագրել խախտումները»,- ընդգծել է քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ