News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

«Հին Երեւան» կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար տարածքի մի մասում ներկայումս իրականացվում է օտարման գործընթաց, իսկ մի հատվածում՝ արդեն իսկ իրականացվել են քաղաքաշինական ծրագրից բխող կառուցապատումներ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Խոսքը Երևան քաղաքի 14ա թաղամասում իրականացվող «Հին Երևան» կառուցապատման ծրագրի մասին է, որի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով դեռևս 2020թ. սեպտեմբերի 9-ին փոխվարչապետի որոշմամբ ստեղծել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել էին շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

«Տարածքը զբաղեցնում է 19900 քմ մակերես, որից դեռեւս օտարման ենթակա է մոտ 5200 քմ մակերեսը, որոնց հարկադիր օտարման գծով դատական վարույթում գտնվում են թվով 37 հայց: Ընդհանուր առմամբ տարածքում առկա մոտ 151 միավոր գույքերից ներկայումս դեռեւս օտարված չեն մոտ 40-ը»,-ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Նշենք, որ աշխատանքների ձգձգման հիմնական պատճառը հողերի օտարումների հետ կապված դատական վեճերն են, մասնավորապես բնակիչներից կողմից պահանջվող փոխհատուցումների շուրջ անհամաձայնությունը:

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:

Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այսինքն յուրաքաչյուր դեպքում փոխհատուցման չափը որոշվում է՝ հիմք ընդունելով լիզենզավորված գնահատողի կողմից տրված գնահատման հաշվետվությունը եւ կողմերի փոխադարձ համաձայնությունը /կամ փոխադարձ համաձայնությամբ որոշված գումարը/:

Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին բարձրաձայնել  2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ ճանաչվեցին։ Իսկ արդեն 2014 դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը համաձայնագիր ստորագրեց շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսին պատկանող «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ—ի հետ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Ծրագրի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2015 թվականին և ավարտվեին 2020-ին: Սակայն մինչ օրս այս նախագիծը կյանքի կոչված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՆԱԲ անդամակցումը ՀՀ-ի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից նախագիծն արդարացված է: Հայաստանը...
Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ. Ավինյանը՝ մետրոյի «Սուրմալու» կայարանի մասին
Նա թույլ չտվեց, որ զեկուցողը շարունակի թեման։ Այդ ընթացքում զեկուցողը նշում էր…
2023թ. պետբյուջեից աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը հատկացվել է 705,6 մլրդ դրամ. ֆինանսների նախարար
Գերատեսչությանը հատկացվել է ֆինանսական միջոցների ամենամեծ ծավալը...
Խորհրդարանում շարունակվում է 2023թ. պետբյուջեի կատարողականի քննարկումը
Խորհրդարանը շարունակում է քննարկել բյուջեի կատարողականը...
Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225 ուղևոր
Գիծ է դուրս բերվել 2883 շարժակազմ, որից 455-ը երեք վագոնանի, 1432-ը երկու…
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 5500-ով ավելի են, քան ՀՀ ժամանածները
Ընդհանուր առմամբ ժամանել է 518 հազար 968 մարդ, մեկնել՝ 524 հազար 472...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ