News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի արտգործնախարարները Ռուսաստանին մեղադրել են GPS համակարգը ճնշելու մեջ։ Դա խափանումներ է ստեղծում ավիացիայի համար Բալթիկ ծովի տարածաշրջանում, գրում է Financial Times-ը։

«Իրավիճակը Բալթյան տարածաշրջանում` Ռուսաստանի սահմանի մոտ, չափազանց անկայուն է դառնում՝ այն անտեսելու համար», - ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Մենք ընկալում ենք այն, ինչ կատարվում է GPS-ի հետ, որպես Ռուսաստանի թշնամական գործողությունների մաս, և մենք անպայման կքննարկենք դա մեր դաշնակիցների հետ», - ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ Նա նշել է, որ կարծում է, որ դրանք «հիբրիդային հարձակումներ են»:

Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Ռուսաստանը խլացնում է GPS ազդանշանները՝ Կալինինգրադի վրա անօդաչու սարքերի հարձակումները կանխելու համար։

2024 թվականի մարտին RAF ինքնաթիռը, որը տեղափոխում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսին և մի խումբ լրագրողների, կորցրել էր ազդանշանը Լեհաստանից վերադառնալիս և Կալինինգրադի մոտ թռչելիս:

2024 թվականի ապրիլին The Sun թերթը հայտնել է, որ հազարավոր բրիտանական թռիչքներ խլացվել են GPS համակարգերով։ Ենթադրվում է, որ դա արել է Ռուսաստանը։ Ryanair-ը հաղորդել է Բալթյան տարածաշրջանի երկրների օդային տարածքում միջամտության մասին իր ավելի քան 2300 չվերթի ժամանակվ, Wizz Air-ը՝ գրեթե 1400-ի, British Airways-ը՝ 82-ի և EasyJet-ի՝ 4-ի դեպքում:

Ապրիլի 25-ին և 26-ին Հելսինկիից Էստոնիայի Տարտու քաղաք թռչող Finnair-ի երկու ինքնաթիռ GPS-ի խափանման պատճառով ստիպված են եղել վերադառնալ իրենց մեկնման օդանավակայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ