News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով և ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը:

ԵՄ գործընկերները ևս կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ