News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում չի հանդարտվում բողոքի ցույցն ընդդեմ իշխանական կուսակցության «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն ընդունելու երկրորդ փորձի: Հավաքվածները պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշներ և ցուցապաստառներ...

Ըստ SOVA-ի՝ հանրահավաքի մասնակիցները հայտարարում են, որ օրենքը ռուսական է և չի արտահայտում Վրաստանի քաղաքացիների շահերը։ Հանրահավաքում կրկին հնչում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի հակառակորդների ծանոթ կարգախոսները. «Այո՛ Եվրոպային: Ո՛չ ռուսական օրենքներին»։

Ընդսմին, պատգամավորներն արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկել են օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Գործընթացը կշարունակվի մայիսի 1-ին և, գուցե, մայիսի 2-ին։ «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, թե դեռ երկու օր կա օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կետ առ կետ քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ