News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Աշխարհում գրեթե 282 միլիոն մարդ բախվում է սննդի լուրջ անբավարարության խնդրին: Դրա մասին ասված է Սննդի անվտանգության կլաստերի և ՄԱԿ-ի վերջին համատեղ զեկույցում։ Այդ առումով ամենածանր վիճակում են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Նիգերիան, Սուդանը, Աֆղանստանը և Եմենը։

Գազայի հատվածն այն տարածաշրջանն է, որտեղ, ըստ զեկույցի, 2023 թվականին ամբողջ բնակչությունը տուժել է սննդի խիստ պակասից։ Բնակիչները մշտապես թերսնվում են, սննդամթերքի ընտրությունը խիստ սահմանափակ է, սովից մահացության դեպքերն աճել են:

Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները՝ իրավիճակը կապելով ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորման դեմ իսրայելական գործողության հետ։

Ըստ զեկույցի՝ իրավիճակի բարելավում կա Ուկրաինայում, որտեղ սուր պարենային անապահովությունից այս տարի տուժել է մոտ 7 միլիոն մարդ՝ նախորդ տարվա գրեթե 9 միլիոնի համեմատ: Զեկույցում որպես հիմնական պատճառ նշվում է ռուսական հարձակման հետևանքով գյուղատնտեսության ոլորտին հասցված վնասը։ Հեղինակները մատնանշում են նաև մատակարարման շղթայի խնդիրները և ռմբակոծություններից ու հռթիռակոծություններից շրջակա միջավայրին պատճառած ընդհանուր վնասը՝ հողի բերրիության վրա դրանց բացասական ազդեցությունը:

Սննդի անվտանգության կլաստերը Եվրամիության, ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն արդեն մի քանի տարի է՝ հաշվում է քաղցի ցուցիչները աշխարհում։ Դիտարկման 7 տարվա ընթացքում սննդամթերքի սուր պակասից տառապող մարդկանց թիվը, ըստ հաշվարկների, գրեթե եռապատկվել է. 2016-ին սովից տառապում էր 100 միլիոն, իսկ 2023-ին արդեն՝ 282 միլիոն մարդ: Զեկույցի հեղինակները սովի աճը հիմնականում պայմանավորում են նոր ռազմական հակամարտություններով, տնտեսական ցնցումներով և կլիմայի փոփոխություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
Ամենաշատ