News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր իջավ ու հանդիպեց համալսարանի դիմաց հավաքվածներին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Նա ասաց, թե այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, զրպարտություն է։

Նա դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց, որ վիրավորված է, որ իր մասին նման բաներ է տարածել: Երբ Սրբազանն ասաց, որ ինքն ասել է, որ դրան չի հավատում, Ասրիյանը պատասխանեց. «Էդ դեպքում դուք պետք է չասեիք այն, ինչին չեք հավատում»:

Սրբազանը պարզաբանեց. «Երբ երեկ գիշեր տեղեկությունն ինձ բերել են, ես այն ընթերցել եմ եւ ասել եմ, որ հավաստի տեղեկություն չի սա, բայց ես իրավունք չունեմ չճշտելու: Ասել եմ, եթե սա ճիշտ է, ապա դատապարտելի է եթե  սա սխալ է, ես ներողություն եմ խնդրում»:

Պրոռեկտորն ասաց. «Երեկ այն, ինչ ասվել է եկեղեցու բակում, զրպարտություն է: Ես մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է մարդու մասին ասել, եւ  ով կարող է դա ասել: Բայց բոլորս կարող ենք սխալվել: 

Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասաց նա։

Ասրիյանն ասաց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։ «Որևէ մեկին լսարանից հանել չի կարելի»,-ասաց Ասրիյանը։

Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց՝ համալսարան չեն մտել, որևէ մեկին լսարանից չեն հանել։

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ցանկացավ բարձրախոսով հայտարարություն հանել, Բագրատ Սրբազանը թույլ չտվեց, ասաց՝ իր հարցի հասցեատերն նա չէ։
«Եթե նեղվում եք, մի լսեք»,-ասաց Սրբազանը, ինչից հետո ներկա ուսանողները վանկարկեցին՝ հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված։

Պրոռեկտորը հեռացավ։

Բագրատ Սրբազանն արձագանքեց Ասրիյանին. «Եթե որեւէ նշույլ անգամ զգացվել է իմ խոսքի մեջ տվյլ տեղեկության հանդեպ, որը ամենահեռավոր աստիճանով ազդել կամ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում: Մենք եկել ենք տեղեկությունը ստուգելու: Ճիշտ քայլ ենք արել՝ առանց մարդկանց թիրախավորելու եւ արատավորելու»:
Ապա նա դիմեց ուսանողությանը՝ նշելով. «Սիրելի ուսանողներ, տիկին Ասրիյանն ասում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Ովքեր նման զրպարտություն են արել, դատապարտելի է։ Եվ դեռ հակառակը, կարծում եմ, ուսանողակենտրոն լինելով, ԵՊՀ-ն քաջալերում , որպեսզի ձեր քաղաքացիական, հայրենական, ազգային զգացումները որևէ ձևով կաշկանդում չունենան»:

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Ասրիյանը երեկ ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։

«Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։

«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես հայտարարել է Էլինա Ասրիյանը»,-գրել էր «168.am»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ