News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նա նախօրեին կայացած հավաքում հայտարարել է. «Ես ասում եմ, վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»:

Հիշեցնենք, որ նախօրեին վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։

Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում  բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը. սա վերեւից հրահանգ էր. Բագրատ Սրբազան
Փորձել են ոստիկանական ուժերով կասեցնել ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր...
«Հրապարակ». Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին
ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը, ով այն պաշտոնյան է...
«Հրապարակ». Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից
Ապարանում, իհարկե, ամեն տարի են Հանրապետության օրը  նշել` Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված համալիրի...
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների
Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով եւ դաչաներում...
«Ցեպ տվեք». Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը
Հայոց Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված...
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում (ուղիղ)
Այնուհետեւ նրանք Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ավտոշարասյունով եկել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ