News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին՝ ժամը 21:45-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում էլ որդին խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել հորը:

Ժամը 23.45-ին Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. Ներսես Ա.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 20-ին՝ կեսգիշերն անց, 38-ամյա որդին Հովտամեջ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները պարզվում են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ