News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել:

ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից:

Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին:

Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ:

Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից:

Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի կուսակից մեկ այլ նախկին «հեղափոխական» հատուկ ջոկատայինների գործողությունները «համաչափ» է անվանել
Պատգամավորը նշեց, որ եթե Հայաստանում կատարվողը մեկնաբանելու խնդրանք լինի, իշխանությունները հաճույքով կանեն դա...
Հայաստանի վարչապետը չի պատրաստվում քննարկել իր հրաժարականի հարցը. «Քաղաքացիական պայմանագիր»
Ինչի՞ շուրջ պետք է մտահոգություն լինի...
Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր անդրադարձավ...
ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանն այսօր...
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան
Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային...
«Հրապարակ». Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն
Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում...
Ամենաշատ