News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը


Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը (Մարիա Զախարովան - խմբ.) մտահոգություն է հայտնում, որ Հայաստանի ներսում ներքաղաքական գործընթացներին ոչ ոք չի միջամտում։ Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Թվում է, թե ափսոսանք է հայտնվում, որ ներքաղաքական գործընթացների առումով հաջողություններ չեն արձանագրվում»,- հավելեց նա։

Պատգամավորը նշեց, որ եթե Հայաստանում կատարվողը մեկնաբանելու խնդրանք լինի, իշխանությունները հաճույքով կանեն դա։ «Մտահոգության պատճառ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը համաչափ է, և դա քննադատության ենթակա չէ»,- ընդգծեց Խանդանյանը։ Հարցին, թե արդյոք համաչափ է, որ մի քանի ոստիկաններ մեկ ցուցարարի են բերման ենթարկում, նա դրական պատասխանեց.

Նրա կարծիքով, եթե անհրաժեշտություն առաջանա, և ցուցարարները դրսևորեն օրենքի գերակայությանը չհամապատասխանող վարքագիծ, ապա պետք է համապատասխան արձագանք լինի։

«Հայաստանում ոչ ոք չի ստիպում որևէ մեկին ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց»,- վստահեցրեց Խանդանյանը։

Նա հավելեց, որ մասնագիտական ​​էթիկան թելադրում է, որ պարտականությունները կատարելիս պետք է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց։

Նա հավելեց, որ մասնագիտական ​​էթիկան թելադրում է, որ պարտականությունները կատարելիս պետք է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց։

Նա այսպես մեկնաբանեց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պաշտոնանկությունը, ով, ըստ մամուլի հրապարակումների, աջակցել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Միաժամանակ, ըստ պատգամավորի, նման ազատություն կա մասնագիտական ​​գործունեությունից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար այլ անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված...
«Փաստ». Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ...
«Հրապարակ». Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում
Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում...
«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են...
«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու...
«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ