News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Գործն արդեն դատարանում է, գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ մանրամասներ հայտնելով նախորդ տարվա օգոստոսին համացանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի վերաբերյալ, որտեղ կինը բռնության է ենթարկում անչափահաս դստերը։

Դատախազը տեղեկացրել է, որ գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չի զետեղվել Գլխավոր դատախազության  կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու հասարակության մեջ։

«Ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք արել են այդ արարքը, պատժվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին: Պետք է քննել ու հասկանալ, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ինչպես է ունեցել էլեկտրոնային հարթակներին հասանելիություն»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը բռնության տեսարանին էր ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում էին մյուս երեխայի վրա:

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, կալանավորվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ