News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա նմանատիպ առաջին դեպքը չէր: Դեռ անցյալ տարվա կեսերից Դիլիջանի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ:

Մասնավորապես, նույն օրը` անցած տարվա օգոստոսի 11-ին,մտել էին Դիլիջանի Գետափնյա փողոցի մի շենքի երկու բնակարան. մեկից տարել էին մեկ միլիոն դրամ ու ոսկյա զարդեր, մյուսից` 1500 դոլար և 250 հազար դրամ: Նոյեմբերի 8-ին գողություն էր եղել նաև նույն շենքի մեկ այլ բնակարանից. տարել էին 1,1 միլիոն դրամ: Տարբեր օրերի Դիլիջանի մեկ այլ հասցեից տարել էին ոսկյա զարդեր ու խմիչք, մի չգործող հյուրանոցից գողացել էին ջեռուցման կաթսա, էլեկտրական սղոց և օդամղիչ, դեղատնից թռցրել էին 160 հազար դրամ, իսկ հունվարի 29-ին Թեղուտում մի տնից տարել էին ոսկյա զարդեր: Մինչ այդ էլ, սեպտեմբերի 18-ին, Հաղարծին գյուղի մի տնից տարել էին բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք և այլ տեխնիկա:

Այն, որ հիշյալ բոլոր հափշտակությունները կատարվել էին նույն հանցավոր խմբի կողմից, պետք է հիմնավորվեր ավելի ուշ` մայիսի 9-ին: Գողությունների հայտնի հանգամանքներն ի մի բերելու և ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվեց, որ դրանք կատարել են յոթ երիտասարդներ, վեցը` Հաղարծին գյուղի, մեկը` Իջևան քաղաքի բնակիչ: Այդ օրը նաև ձերբակալվեց խմբի իջևանցի անդամը:

Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները։

Հետագա միջոցառումներով ի հայտ եկան նոր հանգամանքներ: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև ոստիկանության Իջևանի բաժնում: Պարզվեց, որ Գետահովիտ գյուղի մի տնից մեկ ջեռուցման կաթսան, մեկ հեռուստացույցը և հոսանքի մեկ կարգավորիչը նույնպես գողացել էին այս խմբի անդամները: Նրանց խղճին էր նաև նոյեմբերի 15-ին Հաղարծին գյուղի մի տնից օղի թորելու սարքի և էլեկտրական գործիքների գողությունը։

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նշանակվել են դատահրդեհատեխնիկական դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր...
Երևան-Սևան ավտոճանապարհը բացվեց. երթևեկությունը վերականգնված է
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ...
Գիշերը պայթյուն է եղել շահագործման իրավունք չունեցող գազալցակայանում. ուղիղ միացում դեպքի վայրից (ուղիղ)
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին...
Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է. ՆԳՆ
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել...
Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»
Չնայած պաշտոնապես հայտարարվել է, թե պայթյունը եղել է Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում, մենք...
Ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ․ ՆԳՆ
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր...
Ամենաշատ