News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրի տարածքում կատարված առերևույթ սպանության հանգամանքները։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» աշտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել է փորձանմուշ։

Իրականացված քննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ առերևույթ սպանությունը կատարել է  տղամարդու 42-ամյա համաքաղաքացին։

Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս դեպքի օրը միմյանց հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, ինչից հետո Կոտայքի մարզի բնակիչը 35-ամյա տղամարդուց հաշվեհարդար տեսնելու նպատակով ևս 2 անձի հետ ուղևորվել է Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիր, որտեղ գտնվել է տղամարդը։

Երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցի տարածքից, նրա համաքաղաքացին իր հետ հյուրանոցի տարածք եկած անձանցից մեկի հետ մոտեցել է նրան։ Սկսվել է վիճաբանություն, ինչի ընթացքում 42-ամյա տղամարդը իր մոտ պահվող առարկայով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Այնուհետև, միջադեպի պահին  42-ամյա տղամարդու հետ եղած անձը,  վերջինիս բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է Կոտայքի մարզ, որից հետո նույն ավտոմեքենայով վերջինիս տարել է անհայտ ուղղությամբ։

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին 42-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա ծանոթի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։  Ձեռնարկվում են քննչական, վարույթային անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ