News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հարցումներին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով դեռևս 2024 թվականի հունվարի 19-ին Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են հասցեագրվել Առողջապահության նախարարություն և Գլխավոր դատախազություն։

Հունվարի 26-ին Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել «Էրեբունի» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Մարիետա Խաչատրյանի հետ։ Այնուհետև, ևս 2 այց է իրականացվել է «Աբովյան» ՔԿՀ՝ փետրվարի 29-ին և մարտի 5-ին՝ Մարիետա Խաչատրյանին տեսակցելու նպատակով։ Կատարված այցերի արդյունքում բանավոր քննարկումներ են տեղի ունեցել Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և Առողջապահության նախարարության իրավասու պաշտոնյայի հետ, որից հետո Մարիետա Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Նույն օրը, վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով, գրություն է  հասցեագրվել Առողջապահության նախարարություն։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նշված հարցով մշտական կապի մեջ են ինչպես Մարիետա Խաչատրյանի մոր, այնպես էլ  Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և պատասխանատու մյուս գերատեսչությունների իրավասու ներկայացուցիչների հետ։

Նշենք նաև, որ Մարիետա Խաչատրյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում  ստացվել են դիմումներ դեռևս 2023 թվականից, որոնց վերաբերյալ շարունակվում է քննարկման ընթացակարգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
Ամենաշատ