News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-ից 29-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 201 դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, ֆիզիկական ներգործության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, խուլիգանության՝ 9, հոգեկան ներգործության՝ 7, թմրանյութի իրացման ու ինքնավնասման՝ 5-ական, գույքը հափշտակելու կամ վնասելու և սառը զենք կրելու՝ 4-ական, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 3-ական, կողոպուտի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու, անառակաբարո արարք կատարելու, ընտանեկան բռնության ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության փորձի՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 5 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական...
Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV
Մայիսի 19-ին ավիավթարից զոհվածների մարմինները կուղարկվեն Կում...
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է...
Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3883 խախտում, մարզերում՝ 12379
Մայիսի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...
Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին
Թավրիզում սկսվել է հրաժեշտի արարողությունը...
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
Ամենաշատ