News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարարության հատուկ դեսպան Պավել Կնյազեւի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ադրբեջանական տարբերակը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Բայրամովը պնդել է, որ «խաղաղ» գործընթացին խոչընդոտում են նոր մարտահրավերներ ստեղծող մի շարք քայլեր, դրանց թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող պետությունների՝ իրենց միակողմանի դիրքորոշումը տարածաշրջանում պարտադրելու փորձերը։

«Ընդգծվել է, որ այս առումով հստակ ներկայացվել է Ադրբեջանի դիրքորոշումն ապրիլի 5-ին նախատեսված ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի անցկացման առնչությամբ, որը տեղի է ունենալու նման անթափանց և ոչ ներառական միջավայրում,  շեշտվել են նաև ադրբեջանական կողմի մտավախություններն առ այն, որ նման նախաձեռնությունները կարող են Հայաստանին մղել ռեւանշիստական ​​տրամադրություններով նոր սադրանքների»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցը։

Բաքվի մտահոգությունը պայմանավորված է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի դեպքում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու՝ արևմտյան երկրների սպառնալիքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ