Դանիայի Օլբորգ ռազմաօդային ուժերի բազայում նախատեսված Danish Air Show-ն, որը պետք է անցկացվեր 2024 թվականի հունիսի 9-ին, չի անցկացվի։ Միջոցառումը չեղարկելու պատճառը միջոցների խնայումն է։ Մեծ թվով հանդիսատեսներ գրավող միջոցառումը չեղարկելու որոշումն ընդունել է թագավորության զինված ուժերի ղեկավարությունը։ Վերջին անգամ շոուն անցկացվել է 2018 թվականին, և հավաքվել է 130 հազար մարդ։ TV2-ի փոխանցմամբ՝ ավիաշոուն հետաձգվել է՝ տեղափոխվելով 2025 թվականի հունիսի 15-ը։
«Հուսով ենք՝ արտադրանքին, որը կարող ենք մատակարարել 2025 թվականին, արժի սպասել», - TV2-ին տված հարցազրույցում ասել է մամուլի պատասխանատու Մորտեն Վալենտինը:
Դանիայի օդային շոուն թագավորության ռազմաօդային ուժերի ամենախոշոր միջոցառումն է, որի ժամանակ ցամաքում և օդում ցուցադրվում են մարտական և տրանսպորտային ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև օտարերկրյա ռազմական ինքնաթիռներ:
Այս տարի ավիաշոուի չեղարկումը տեղի ունեցավ, երբ խորհրդարանական կուսակցությունները հաջորդ տասնամյակի համար հաստատեցին պատմական պաշտպանական համաձայնագիրը, որը բանակի կարիքներին ավելացրեց մոտ 200 միլիարդ կրոն (28,8 միլիարդ դոլար): Սակայն, ըստ նախկին պայմանավորվածության, զինված ուժերը պետք է խնայողության ռեժիմի անցնեն։