News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ուկրաինան կորցրել է ջերմակայանների հզորությունների 90 տոկոսը Ռուսաստանի հրթիռային հարվածների հետեւանքով, հայտնել է Գերագույն ռադայի «Батькивщина»-ի պատգամավոր, կոմունալ ծառայությունների նախկին նախարար Ալեքսեյ Կուչերենկոն։

«Մենք կորցրել ենք 8 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, դա շատ շատ է։ Ես երեկ շփվել եմ էներգետիկների հետ, 8 հազարից աշխատում է 800-ը»,- ասել է Կուչերենկոն յութուբյան «Вышка»-ի եթերում։

Նրա խոսքով՝ էլեկտրականության սահմանափակ սպառումը կշարունակվի երկար, թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։ Իրավիճակն արմատապես առաջիկայում չի փոխվի, քանի որ մասնագետները չեն կարողանա արագ նորոգել կայանները, նշել է Կուչերենկոն։ Նա կարծում է, որ էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալների ավելացումը ԵՄ երկրներից չի օգնի Ուկրաինային խուսափել դեֆիցիտից։

Ռուսաստանը վերսկսել է հրթիռային հարվածները Ուկրաինայի էներգետիկ կառուցվածքին գարնան սկզբին։ Վնասվել են ԴնեպրոՀԷԿ-ը, Տրիպոլյան ՋԷԿ-ը Կիեւի մարզում, Բուրշտինյան ՋԷԿ-ը Իվանո-Ֆրանկովսկում, Լադիժյան ՋԷԿ-ը Վիննիցայում, Զմիեւյան ՋԷԿ-ը Խարկովում եւ այլն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն երկրի էներգետիկային Ռուսաստանի պատճառած վնասն անվանել է «հսկայական»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կորցրել է մինչեւ 8 ԳՎտ էներգիա, որը նա արտադրում էր ձմռան շրջանի համար։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը մայիսի սկզբին տեղեկացրել էր, որ երկրում ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 800 ջերմամատակարարման օբյեկտ, որոնց վերականգնման համար «վիթխարի գումար կպահանջվի՝ մոտ 1 մլրդ դոլար»։

Մայիսի 20-ից Ուկրաինայում մտցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Էլեկտրականությունը խնայելու են ըստ ժամանակացույցի՝ ժամը 18.00-ից մինչեւ 24.00-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմի պատճառով բնությանը հասցված վնասի համար ՌԴ-ն Ուկրաինային կարող է 30 միլիարդ եվրոյի փոխհատուցում վճարել
Զեկույցը պատրաստել է Պատերազմի ժամանակ ջերմոցային գազերի հաշվառման նախաձեռնությունը (IGGAW), որը «հակամարտության ածխածնի» չափման նոր եղանակներ է մշակում...
G7-ի երկրները Ուկրաինայի համար համաձայնեցրել են 50 մլրդ դոլարի վարկը՝ ի հաշիվ ռուսական սառեցված ակտիվների
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնեցրել են 50 մլրդ դոլարի վարկը...
ՄՔԴ են հանձնվել ապացույցներ Մարիուպոլի պաշարման ժամանակ ՌԴ-ի կողմից սովի տակտիկայի կիրառման մասին
ՄՔԴ են հանձնվել սովի տակտիկայի կիրառման ապացույցներ...
Մեդվեդեւը կոչ է արել «բնաջնջել» այն երկրները, որոնք պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ
«Բնաջնջել» պատժամիջոցներ մտցրած երկրներին, առաջարկել է Մեդվեդեւը...
ՆԱՏՕ երկրներն արդեն Կիեւ են մատակարարել 98 մլրդ դոլարի զենք
Ուկրաինան 2022-ից 98 մլրդ դոլարի զենք է ստացել...
Կանադայի պաշտպանության նախարարությունն ազդարարել է Ուկրաինային 2,3 հազար հրթիռ հանձնելու մասին
Օտտավան մտադիր է Ուկրաինա ուղարկել 2,3 հազար ավիացիոն հրթիռ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ