News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հաջողության հեռանկար տեսնում եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ միայն հրաժարականի դեպքո՞ւմ է հնարավոր այդ հարցերի լուծումը և  իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞,  Սրբազանն ասաց․

«Բա էլ ի՞նչ անի, ուրիշ էլ ի՞նչ անի, ուրիշ տարբերակներ ունե՞ք առաջարկելու,  լավագույն տարբերակը դա է»։ Սրբազանը նաև նշեց. «Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են խորհրդարանի ամբողջ աշխատանքը նվիրում շարժմանը։ Այդ ամբիոնը կոչված է որևէ մեկի մասին խոսելո՞ւ։

Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ իրենց թեզերն են այս շարժման, մեր մասով։ Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Մասնագետների կողմից հաղորդում է լինելու»։

Սրբազանն ասաց, որ ՔՊ-ականներից որևէ մեկին պատասխանելու ոչինչ չունի. «Իրենք խեղճանում են թշնամու կողմից արտահայտված յուրաքանչյուր մտքի դիմաց, թող դրանց պատասխանեն, ոչ թե հարձակվեն իրենց սեփական, այլևս ոչ սեփական ժողովրդի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ