News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզիգումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:

Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են ահագին արնանման հետքեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները ամուսիններ են, նշված շենքի 2-րդ հարկում բնակվում էին վարձակալական հիմունքներով ու նրանց ծեծի է ենթարկել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ:

Անգամ ասում էին, որ նա նրանց նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ կապել է: 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հաջողվել է պարզել հանցանք կատարած ենթադրյալ կասկասծյալի ինքնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ...
21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. Տանտիկինը տանը քնած է եղել
Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում...
Արջի hարձակումից տուժած տղամարդու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել
Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս…
ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն...
Կողոպուտ մանկական խաղահրապարակում. Դաշտամիջյան ճանապարհով  փախել էր, այնտեղ սպասում էր ընկերը՝ մեքենայով
Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին...
Ամենաշատ