News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցի մասնակիցները, հակառակ ոստիկանության նախազգուշացմանը, գրավել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի ճանապարհը։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ քվեարկելով ձեռք բարձրացնելով:

«Նրանք փորձեցին սահմանափակել մեր սահմանադրական իրավունքները։ Սա խորհրդանշական գործողություն է... Բոլորս միասին փակել ենք ճանապարհը եւ թույլ չենք տվել, որ որեւէ մեկը մեզ ասի՝ որտեղ օգտագործել, որտեղ՝ չօգտագործել մեր սահմանադրական իրավունքը»։ Ըստ Newsgeorgia-ի՝ դրա մասին լրագրողներին հայտնել է հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ Գեորգի Դումբաձեն։

Այս պահին Վրաստանի խորհրդարանի դիմաց մի քանի հարյուր մարդ կա, որոնց մեծ մասը ուսանող է։ Նրանք մտադիր են հերթական բողոքի երթն անցկացնել։

Ոստիկանությունը չի խանգարել ցուցարարներին, երբ նրանք խորհրդարանի հրապարակից տեղափոխվել են ճանապարհ։

Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ բողոքի ցույցի մասնակիցներին կոչ էր արել ոչ բազմամարդ հանրահավաքների ու երթերի ժամանակ ճանապարհները չփակել։ Գերատեսչությունը զգուշացրել է, որ օրինախախտների նկատմամբ իրավական միջոցներ կձեռնարկվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ