News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

1990-ականներին եղել են դեպքեր, երբ պատերազմական գործողություններ էին, բայց հիմա մենք գնում ենք խաղաղության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հնչող մտահոգություններին, որ սահմանազատման և Ադրբեջանին տարածքներ զիջելու դեպքում կվտանգվի Հայաստան մտնող գազամուղը։

«Կվտանգվի՞՝ կվերականգնենք, էլի՞ կվտանգվի՝ էլի կվերականգնենք, ինչպես 90-ականներին, եթե շարունակեն վտանգել, կվտանգվի իրենց գազատարը, բայց կարծում եմ իրենք գիտակցում են, որ տևական խաղաղության հասնելու շանսը բաց թողնելու իրավունք չունենք»,- ասել է Քոչարյանը։

Արձագանքելով մտահոգություններին, որ Ադրբեջանին տարածքներ տալու դեպքում լուրջ խնդիր կառաջանա ճանապարհների հարցում, Քոչարյանն ասել է, որ նոր ճանապարհներ կկառուցեն։

«Տարածքներն ականազերծվում են, որպեսզի ադրբեջանական կողմը գա և կանգնի այնտեղ, որտեղ պետք է կանգնի, դրանից այն կողմ գալ չի կարող»,- ասել է Քոչարյանը։

Տպել
Ամենաշատ