News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանն անցյալ ամիս Իսրայելի դեմ պատասխան օդային հարվածներ հասցնելիս օգտագործել է իրեն հասանելի ռազմական ռեսուրսների միայն մի փոքր մասը:

Ըստ Mehr գործակալության՝ իրանցի գեներալը շեշտել է, որ Իրանի պատժիչ հարվածների՝ «Ճշմարիտ խոստում» անվամբ գործողություն ժամանակ Իսրայելին օգնության են հասել Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ փորձելով հետ մղել Իրանի հարձակումները։

Հաջիզադեն հավելել է, որ հակազդելով գերտերություններին և նրանց դաշնակիցներին՝ Իրանն Իսրայելի վրա ավիահարվածների ժամանակ օգտագործել է իր ռեսուրսների միայն 20%-ը:

Ըստ Հաջիզադեի՝ Իսրայելը Իրանի հարձակումներին հակազդելու համար մոբիլիզացրել է իր բոլոր ռազմական ռեսուրսները, միաժամանակ ԱՄՆ-ն, ի աջակցություն Իսրայելի, գործի է դրել իր ինքնաթիռները, հածանավերը և ավիակիրները։

Գեներալը նշել է, որ թեև Իրանը չօգտագործեց իր ամբողջ հզորությունը, Իսրայելը և նրա դաշնակիցներն Իրանին դիմակայելու համար օգտագործեցին այն ամենը, ինչ ունեին: Իրանցի գեներալը հավելել է, որ ԱՄՆ-ը, որը նախկինում հայտարարել էր, թե միջամտելու մտադրություն չունի, աջակցում է Իսրայելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ