News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկվածների 50%-ից ավելին բանտարկյալներ են։ Այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Նախորդ տարի դատարան ներկայացված 2802 միջնորդություններից 82%-ից ավելին բավարարվել է։ Ինձ համար տագնապալի հանգամանք է, որ այս պահին ՀՀ-ում ազատազրկվածների 50%-ից ավելին բանտարկյալներ են։ Եվ այս վիճակագրությունը, միջազգային չափանիշների տեսանկյունից, առնվազն խնդրահարույց է»,- ասաց Մանասյանը։

Օմբուդսմենի խոսքով՝ պետությունը, առկա խնդիրը լուծելու և հաղթահարելու համար, պետք է կոնկրետ և բավականին լուրջ քայլեր ձեռնարկի։ Ընդ որում՝ յուրաքանչյուր գերատեսչություն իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ