News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ Փաշինյանի ասելով 90 տոկոս զիջումներ չեն լինելու, միայն մի հատված կա, որ քննարկվում է եկկողմանի փոխադարձ զիջման մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով այս պահին գտնվում է Ոսկեպարում, սակայն իրեն թույլ չեն տվել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Նաեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեք դրան զուգահեռ նաեւ շրջանցիկ ճանապարհը կառուցենք՝ Ոսկեպար չհասած, դրոշի հատվածում: Գյուղացիները դրան չեն համաձայնել, ինքն էլ համաձայնել է, ասել է՝ լավ, չենք կառուցի ճանապարհը:

Եթե չեմ սխալվում, այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ:

Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով, կարելի է ասել, որ ոսկեպարցիները միանձնյա մի ամբողջ պետականության անկման գործընթացը կասեցրել են. «Եթե նրանք ոտի չկանգնեին, կանոնավոր բանակն էլ էր հետ քաշվելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկա, բայց այս մարդիկ այս փուլում հաղթել են:

Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ այս հատվածներում մնում ենք կանգնած նույն դիրքերում՝ գետի երկայնքով: Միայն այն հատվածը, որ սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք: Այսինքն ճանապարհի հատվածը կմնա մեր վերահսկողության տակ, որ հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում, մյուս հատվածն էլ համարժեք կփոխանակենք: Բայց այս համաձայնությունն 90 տոկոսով է:

Այս պահին գյուղացիների պահանջները բավարարվել են, բայց եթե նրանք զգոնությունը թուլացնեն, իշխանությունը իր ծրագրերն ավարտին է հասցնելու»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Կիրանցում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսվում և առավել ևս չի ավարտվում միայն...
Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանը պետության մասին իր այսօրվա զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային…
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Երեկ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ…
Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքի վրա. Վլադիմիր Վարդանյան
Որևիցե շփման գծի հիման վրա հիմնված սահման չկա և չպետք է լինի: Այն արտահայտությունը, որ դուք փորձում եք, ցավոք, մանիպուլյատիվ ձևով օգտագործել...
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը...
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի...
Ամենաշատ