News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունը, կարծում եմ, երբեք դաշնակիցներ չի ունեցել, ունեցել է տերեր, հիմա էլ է այդ տրամաբանությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ոում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր արձանագրություն է ստորագրվել և մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Արամթիի հռչակագիրը, որով պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնենք: Սրան դեմ էր Ադրբեջանը, որն արդեն համաձայնվել է, բայց ընդդիմությունը դեռևս  շարունակում է դեմ լինել՝ շարունակելով Ադրբեջանի նարատիվները»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս նկատեց՝ շատ կարևոր է ադրբեջանական 4 գյուղերի մասին իմանալը, և ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որ դրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար. «Ընդդիմությունը սա գիտի, գիտի և ամեն ինչ անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով, սա է ընդդիմության նպատակը»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը խոսում է պետականությունից, միջազգային իևրավունքից, սակայն նույն ընդդիմության ներկայացուցիչը, խոսում է, որ սահմանն ավարտվում կամ սկսվում է այնտեղ, որտեղ կանգնած է զինվորը, ինչն անգրագիտության ամենավերևի մակարդակն է:

«Լեռնային Ղարաբաղի ուրացումից եք էլի խոսում, ժողովրդի ինքնորոշումից եք խոսում. լո՞ւրջ եք ասում, գոնե դուք դրա մասին մի խոսեք: Ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Արցախում իշխանափոխություն արեցիք, հետո ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ԼՂ ներկայացուցիչներին Սոֆիայի փոխարեն Եվլախ ուղարկեցիք, դուք եք ԼՂ ներկայացուցիչներին Եվլախ ուղարկել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց. «Մենք ձեզ հարցնում ենք ՀՀ սուվերեն տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է, դուք դրա պատասխանը չգիտեք: Գիտեք խի՞, որովհետև աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի»,- հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ