News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Երեկ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, թե սահմանը կարող է անցնել գյուղի կենտրոնով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի և Կիրանցի բնակիչների հանդիպումից հետո իր հնչեցրած մտքերին։

Նա ասաց, որ խոսքը ոչ թե աշխարհագրական կենտրոնի մասին է, այլ  պատմական: «Գեղամ Նազարյանը երբեք չի ստում, գյուղի կենտրոնն այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, դպրոցը, կալն ու գրասենյակը»,-ասաց նա։

Պատգամավորը հայտարարեց, որ չի կարելի հոգեբանական կտտանքների ենթարկել մարդկանց, որոնք տասնամյակներ ապրել են սահմանում և պահել այն։

«Գյուղի բնակիչների օրինական պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը»,-ասաց Նազարյանը։

Նա հայտարարեց, որ կիրանցեցիները պահանջում են, որ ՀՀ-ի տարածքից ոչ մի քմ  չհանձնվի, որովհետև մտավախություն ունեն, որ նույնիսկ խորհրդային տարիներից կադաստրով իրենց պատկանող հողերը կարող են հանձնվել։

Անդրադառնալով իրեն ստի մեջ մեղադրելուն՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց. «Երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի նոր գրասենյակը պետք է լինի Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում, ես գրեցի. «Շատ ուրախ եմ, որովհետև, կարծես թե ՔՊ-ի գործերը լավացել են և իրենք նոր գրասենյակ ունեն»։ Դրան հաջորդեց տաղանդավոր քաղաքական գործիչ, այսօր՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հուզառատ գրառումն այն մասին, թե Գեղամ Նազարյանը ստում է և  նման ոչ մի բան չկա։ Մեկ օր հետո ինքն այնտեղ նիստի էր մասնակցում, հետո ներողություն էլ չխնդրեց։ Այսքանը ստի մասին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քցելու» տրամաբանությունը, բնական է, միշտ կա». Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հնարավոր վարքի մասին
Դա ներքին լսարանի համար է նախատեսված: Այնուամենայնիվ, հանդիպումների...
Կիրանցում վաղ առավոտից կառուցվող ճանապարհի ու կամրջի չափագրման աշխատանքներ են իրականացվում
Կիրանցում վաղ առավոտից նոր ճանապարհի ու կամրջի չափագրման․․․
Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս…
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ