Մայիսի 13-ին Երևանում կնքվել է նոր բաժնետիրական պայմանագիր «Նատֆուդ» ՓԲԸ-ի, «Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ի և «Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ի միջև: «Նատֆուդ» ՓԲԸ-ի վերակազմավորման շրջանակներում նոր բաժնետեր՝ «Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Նատֆուդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 52%-ը:
Ստորագրման արարողությանը ներկա էին՝ «Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ի ռիսկերի գծով փոխնախագահ Դրագոշ-Պոլ Ունգուրենին, «Նիվա Ինվեստ»-ՍՊԸ-ի տնօրեն Ժորժիկ Մուրադյանն ու «Նատֆուդ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի աշտոնակատար Արմեն Պետրոսյանը: Վերջիններիս կողմից ստորագրվեց բաժնետերերի նոր պայմանագիր, որը միտված է խթանելու «Նատֆուդ» ընկերության գործունեությունն ու զարգացումը:
Դրագոշ-Պոլ Ուգուրեանիի խոսքով՝ «Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ը «Նատֆուդ» ՓԲԸ-ին տրամադրում է շարունակական աջակցություն։ Նա հույս հայտնեց, որ նոր բաժնետերը կբերի իր տեխնիկական գիտելիքները, նոր գաղափարները, փորձն ու շուկայական հմտությունները՝ «Նատֆուդ» ՓԲԸ-ի աշխատանքը խթանելու համար:
Ժորժիկ Մուրադյանն ու Արմեն Պետրոսյանը էլ իրենց հերթին տեղեկացրին, որ նոր բաժնետեր «Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ն արդեն ակտիվորեն ներգրավված է «Նատֆուդ» ՓԲԸ ի կառավարման գործում և ունի վերջինիս գործունեության բարելավման հավակնոտ ծրագրեր, որոնց իրագործման համար «Նատֆուդ» ՓԲԸ ն պատրաստ է քրտնաջան աշխատել ու համագործակցել գործընկերների հետ:
Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից «Նատֆուդ» ՓԲԸ-ը ու «Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ը, որը գործում է Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներում, ունեն երկարաժամկետ հարաբերություններ: «Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ը հանդիսանալով «Նատֆուդ»-ի բաժնետեր, վերջինիս տրամադրել է երկարաժամկետ ապահովված վարկ:
«Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ի կողմից «Նատֆուդ» ՓԲԸ-ին 2009-թ.ին տրամադրված վարկի վերակառուցումից հետո այն կրճատվել է մինչև 5 միլիոն եվրո, իսկ մարման ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականը: